Երևանի մետրոպոլիտենի գնացքները կախտահանվեն
Մարտի 14-ին՝ Երեւանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթեւեկությունն ավարտվելուց հետո, Առողջապահության նախարարության ցուցումով եւ Երեւանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։
«Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»,-ասված է հաղորդագրության մեջ: