Երեւանում միմյանց են բախվել Mercedes E350 մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաները. կա 7 վիրավոր
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: