Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 12-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: