Է, հայհոյում են, ջանդամ թե չհայհոյեն, իրանց գլխին կպնի իրանց հայհոյանքը. Փաշինյանը դատապարտեց իր որոշ կողմնակիցների արարքը (տեսանյութ)
Երեկ մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես «Թավշյա հեղափոխության» պահապաններ, գնացել են ինչ-որ մի մարդուց, ով իմ հասցեին ինչ-որ վատ բան, թե հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել: Այդ մասին Վայք քաղաքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ վատ տեսարան ա: Ես ուզում եմ ասել, որ դա անընդունելի ա ինձ համար: Ես անընդհատ խոսում եմ, որ վիրավորանքին վիրավորանքով, հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք, բայց մարդիկ գնում են, ի պաշտպանություն մեզ, նման գործողություններ են անում: Ես ուզում եմ ասել, որ դատապարտում եմ այդպիսի գործողություններն ու անընդունելի եմ համարում»,- նշեց նա:
Փաշինյանը հավելեց, որ կոչ է անում սադրանքների չտրվել. «Է, հայհոյում են, ջանդամ թե չհայհոյեն, իրանց գլխին կպնի իրանց հայհոյանքը»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում