Եթե անհրաժեշտություն ծագի քարոզարշավը ընդհատելու՝ կընդհատենք․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ անհրաժեշտություն չի տեսնում՝ քարոզարշավն ընդհատելու համար, սակայն չի բացառվում, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ այն կարող է ընդհատվել։
Այս մասին, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու՝ կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,- ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը, թե Էջմիածնում քաղաքացիների են մեկուսացնում կորոնավիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ»,- ասաց Փաշինյանը։