Զանգել են, հայհոյել ու սպառնացել. Մարգարիտ Եսայանը դիմում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը
Մարգարիտ Եսայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«094884202
Դիմում եմ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, այս հեռախոսահամարից հենց նոր, ժամը 16․51-ին զանգահարեց մեկը, տղամարդու ձայն է, հարցրեց՝ <Մարգարի՞տան է>, ասացի՝ այո, եւ այդ անձը սկսեց ինձ հայհոյել եւ սպառնալ , որ <հերիք ա փաշինյանին> քննադատեմ, իրականում այս միտքը շատ գռեհիկ եւ փողոցային բառամթերքով էր համեմում․․․
Զսպեք ձեր մարմնի մասերի հանդեպ անթաքույց սեր ունեցողներին՝ Նիկոլ @ընկերներ...
Սիրո եւ համերաշխության, չէ մի չէ․․․»: