«Ես երկու սխալ եմ թույլ տվել». Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ներողություն խնդրեց Կուրթանում ապրող Մեխակ Առաքելյանից, ում մի քանի օր առաջ ասել էր՝ առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ տանս հարցը լուծի՞:
Երեկ Մեխակ Առաքելյանը հարցազրույց է տվել ու ասել, որ ինքն առողջական խնդիրներ ունի, ավելին՝ առողջական խնդիր ունի նաև նրա երեխան: