Խոշոր ավտովթար Երևանում. կա 3 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բագրատունյաց 32 շենքի դիմաց Honda մակնիշի 34 VQ 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 49-ամյա Վարդան Թորոսյանը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 34-ամյա Վահան Ղազարյանին պատկանող BMW մակնիշի 14 AA 500 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 28-ամյա Թաթուլ Ավագյանին պատկանող Վազ 2107 մակնիշի 34 MՍ 779 համարանիշի ավտոմեքենային` հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: