Երկու ոտքից անդամահատված Գառնիկ Հակոբյանը պետական ուշադրության կարիք ունի (տեսանյութ)
Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանը 2011 թվականից անդամալույծ է դարձել՝ նրա երկու ոտքը անդամահատել են: Գառնիկ Հակոբյանը մի քանի անգամ վիրահատվել է: Վիրահատություններն ու բուժումները նրան մասամբ են օգնել և կարողացել է աշխատել ու օրվա հացը վաստակել, սակայն այսօր վիճակն ավելի է վատացել:
NEWSPRESS.am-ը, 2017 թվականից անդրադարձել է Գառնիկ Հակոբյանի առողջական խնդիրներրին, որից հետո որոշակի աջակցություններ են եղել նրան:
Վերջերս քաղաքացին կրկին դիմել է մեզ, որից հետո էլ տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Հարկ է նկատել, որ Գառնիկ Հակոնբյանը չի խորշում աշխատանքից, նա ուզում է փոքր-ինչ մեղմել ոտքերի ցավն ու աշխատել. նա պետական աջակցության կարիք ունի...
NEWSPRESS.am-ը՝ հիմնադիր Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, եղավ հիվանդանոցում:
Մանրամասները՝ տեսանյութում