Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի ու մյուս գործընկերների հետ, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ։
Դավութօղլուն նաև նկատել է, որ Թուրքիան չի պատրաստվում «Սու-24» ինքնաթիռի խոցման համար ներողություն խնդրել Ռուսաստանից։
Դավութօղլուն հույս ունի, որ Ռուսաստանը հետագայում կվերանայի Թուրքիայի հանդեպ սահմանած սահմանափակումները, և որ Թուրքիան չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում ու պատրաստ է բոլոր մակարդակներով նրա հետ երկխոսության։
Դավութօղլուն հայտարարել է, որ բարդ է «Սու-24»-ի հետ տեղի ունեցածի նման միջադեպերից խուսափելը, երբ գոյություն ունի երկու դաշինք, որոնց ջանքերը պետք է միավորվեն։