Վթար Սեբաստիայի փողոցում. 2 զոհ, 2 վիրավոր
Մարտի 9-ին, ժամը 00.35-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես», «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 33-ամյա վարորդ Արսեն Սողոմոնյանը՝ տեղում, իսկ 34-ամյա ուղևոր Արթուր Հովհաննիսյանը՝ հիվանդանոցում, մահացել են։ «Տոյոտայի» 25-ամյա և «Մերսեդեսի» 34-ամյա վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։