Իտալիան այս տարի կարող է չեմպիոն չունենալ․ 3 սցենար Իտալիայի առաջնության վերսկսման համար
Իտալիայի 2019/2020 թվականի առաջնությունը կարող է չշարունակվել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալիան այս տարի չեմպիոն կարող է չունենալ։ Այս դեպքում առաջնությունը կարող է 3 սցենար ունենալ։
1․ Առաջնությունը կշարունակվի ամռանը միայն այն դեպքում, եթե Եվրո 2020-ը հետաձգվի։
2․ Ամեն 2-3 օրը մեկ կկայանա հանդիպում, իսկ Իտալիայի գավաթի խաղարկությունը կանցկացվի ամռանը։
3․ Առաջնությունը կկասեցվի այս պահի դրությամբ եղած մրցաշարային աղյուսակով։
Իտալիան չեմպիոն չի ունենա, առաջին 6-յակում գտնվող թիմերը կունենան եվրագավաթներին մասնակցելու իրավունք, իսկ վերջին 2 հորիզոնականում գտնվող թիմերը կլքեն առաջնությունը։
Հիշեցնենք, որ խաղերը հետաձգվել են մինչև ապրիլի 3-ը։