Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործը հաստատել է և ուղարկել դատարան
Գլխավոր դատախազությունը Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է և գործն ուղարկել դատարան: Լուրը հաստատել է Դատախազության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: