Բոլոր քրիստոնյաներն ու մուսուլմանները քույրեր ու եղբայրներ են. Հռոմի պապ
Աֆրիկա կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն հայտարարել է, որ բոլոր քրիստոնյաներն ու մուսուլմանները քույրեր ու եղբայրներ են՝ հաղորդում է BBC-ն։ Այս մասին հոգևոր առաջնորդն ասել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի մզկիթում մուսուլմաններին հասցեագրված ուղերձում։
Նշվում է, որ Ֆրանցիսկոսը մեծ բարդությունների միջով է անցել այդ մզկիթ այցելելու համար:
Նա զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքը և զինվել արդարությամբ, սիրով, բարեգթությամբ և հուսալի հաշտությամբ։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև հույս է հայտնել, որ դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները «նոր գլուխ» կբացեն այդ պետության համար։