Նիկոլ Փաշինյանն ու Եվրախորհրդի նախագահը ձեռքով չեն բարևել իրար՝ կորոնավիրուսի պատճառով (տեսանյութ)
Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման:
Նա նշել է, որ իրենք քննարկում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։