Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ականջներիս չեմ հավատում, ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում. օգտատերը՝ Փաշինյանին

Լալա Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրտս ցավեց էս տղու համար:

Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում, միշտ գնել եմ, որակին չնայելով, տան տղամարդիկ համ հանդն են գնում, համ այգին մշակում:


Տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն, որոնք տնակում ծնվել են, տնակում էլ կմեծանան երևի:

Ես նեղվեցի վարչապետի անշրջահայաց կոպիտ պատասխանից:
Հարգելի վարչապետ, դուք ինչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին:

Դուք էմեռտե՞ եք:

էխո՞ եք:

Նայում եք ու դիագնոզը դնում՝ առողջ տղամա՞րդ: Հա՞: Գուցե երկու ոտքն էլ պրոթեզով էր, կամ մեկ այլ, աչքին չերևացող խնդիր ուներ? Չնայած փառք աստծո, էդպես չի:
Օկ, առողջ ա, բայց Կուրթանում ապրող տղամարդը որտե՞ղ պիտի աշխատի, որ կարողանա հիպոթեկով տուն առնի: Ով նրան հիպոթեկ կտա իր աշխատավարձի չափը իմանալով, եթե 80 100 հազար դրամ է գյուղերում պահակի, էլեկտրիկի ու այլոց աշխատավարձերը: Ձեզ ոչինչ չհուշե՞ց, որ մարդիկ երկրաշարժից հետո եկել ծվարել են Կուրթանում, որ այգի ու հող մշակեն, ընտանիքը պահեն: Հանձնարարեիք, որ մանրամասնորեն քննեն մարդու խնդիրը ու զեկուցեն Ձեզ: Այ նոր էդ ժամանակ առանց հոխորտալ եզրակացություն անեիք:

Էլ չեմ ասում, եթե որևէ մեկը տանը առողջական խնդիր ունեցող երեխա ունի, ապա էնքան ա հիվանդանոցների դռներին փողահան լինում, որ հացին սկսում են ձեր բառերով ասած՝ կակա ասել, կամ էլ անգամ հիվանդանոցում պառկելու հնար չունեն, ՛՛հանգիստ նստում են տեղները՛՛ ու հետևում, թե ոնց ա ընտանիքի անդամը տանջվում հիվանդության ձեռքը:

Ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, մարդուն մի պախարակեք Ձեր բազմահազարանոց լսարանի առջև, քանի դեռ չեք լսել ուշադիր իր պատմությունը, չեք գնահատել կարիքները: Նաև վատ ա, շատ վատ ա, որ չեք պատկերացնում, թե գյուղացին ոնց պիտի տուն առնի: Գիտե՞ք ոնց: Գյուղը պիտի թողնի գնա մեծ քաղաք, երբեմն էլ երկրից դուրս գնա:

Մի արեք էդպես, ուղղակի մի արեք:

Դուք երկրի վարչապետն եք, դուք պատասխանատվություն եք կրում յուրաքանչյուր քաղաքացու առջև:

Ոնց թե կգա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի... Ականջներիս չեմ հավատում
Ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում:
Էդ տղայից էլ կարելի է ներողություն խնդրել, ես չեմ պատկերացնում, թե ոնց է ընտանիքը էսօր քնելու:
#ասանք

Հ.Գ. Մի անեկդոտ կար, որ բժիշկը հիվանդին ասում ա ինչի ես էսպես հյուծված, հիվանդն ասում ա օրերով հաց չեմ ուտում, էս բժիշկն էլ թե՝ դե պիտի քեզ ստիպես..»: