Վարչապետի վրա բուկլետ նետած աղջիկը երբևէ ոստիկանության ծառայող չի եղել. Հայտարարություն
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Այո»-ի բուկլետը պատռած և այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա նետած աղջիկը եղել է ոստիկանության աշխատակից:
Այս առնչությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է տեղեկատվությունը:
«Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության աշխատակից է:
Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում»,- գրված է ոստիկանության ֆեյսբուքյան էջում: