Վթար Իսակովի պողոտայում. վարորդը տեղում մահացել է. վերջինս աշխատում էր ՊՆ-ում, կոչումով փոխգնդապետ էր
Մարտի 6-ին, ժամը 22.30-ին, Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի հատման վայրում միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից մեկը՝ 44-ամյա Նարեկ Հովակիմյանը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում, կոչումով փոխգնդապետ էր: