Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը ուղարկվել է Ռուսաստան
Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից Ռուսաստան է ուղարկվել, այդ մասին հաղորդում է TGRT հեռուստաալիքը:
Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են թուրք զինվորականները դագաղը դնում ինքնաթիռ: Պաշտոնական զինվորական արարողություն է անցկացվել:
Ռուս օդաչուի մարմինը կիրակի Անկարա է տեղափոխվել թուրքական Հաթայ նահանգից:
Այս լուրերի կապակցությամբ ռուսական կողմը դեռ մեկնաբանություններ չի տվել: