Մոսկվայում սպանել են հայ բժիշկ-սրտաբան Լալա Օգանեսյանին
ՌԴ իրավապահներն այսօր Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo-ն։
Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է ահազանգել, որ ծնողները չեն բացում դուռը, իսկ մայրը չի պատասխանում զանգերին։ Ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջը՝ մահացած վիճակում, մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, որ շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում տեղափոխել են բուժհիմնարկ։
Սպանության հիմնական կասկածյալը բժշկուհու ամուսինն է։ Հարուցվել է քրեական գործ: