ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից:
Թրամփն ընդգծել է, որ իր երկրում հրաշալի պայքար է ընթանում կորոնավիրուսի դեմ: Նա ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ում աշխարհի լավագույն բժիշկներն են:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրանին, եթե նրանք դա ուզենան: