Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները
Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել է մինչև մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները: Այդ մասին մարտի 4-ին հայտնել է ANSA գործակալությունը՝ տեղեկացնում է TASS-ը։
Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ուժի մեջ է մտնում հինգշաբթի օրվանից՝ մարտի 5-ից: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 79 մարդ, վարակվածների թիվը հասել է 2263-ի, ապաքինվել է 160 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, էպիկենտրոններն են՝ Լոմբարդիան և Վենետոն։