Գվարդիոլան գոհ է Բավարիայում կատարած իր աշխատանքից
«Ինձ անչափ դուր է գալիս Մյունխենը: Ես այստեղ շատ գոհ եմ, իմ ընտանիքը` նույնպես: Իսկ դա արդեն հսկայական առիթ է այստեղ մնալու համար: Ինձ լիովին բավարարում է ակումբը, նրա ֆուտբոլիստները. ես ուղղակի հաճույք եմ ստանում «Բավարիայում» աշխատելով»,- ասել է Բավարիայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Նա նշեց, որ «Հանովերի» հետ խաղից հետո ակումբի ղեկավարության հետ ամեն ինչ քննարկելու են և բոլորի համար ճիշտ ընտրության հնարավորություն կլինի»,- հայտարարել է կատալոնացի մասնագետը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: