Բոնբորը կլինի մեր հինգերորդ շունիկը. Վրաստանի վարչապետի նվերը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանում շուն են նվիրել:
Նա հրապարակել է տեսանյութ և կից գրառել. «Սա էլ անակնկալ նվերը հանձնելու կադրերը։)))»:
Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել նվերի մասին. «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն:
Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ:)»