Հռոմի պապը կորոնավիրուսով հիվանդ չէ․ նա հանձնել է բոլոր անալիզները
Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք իտալական լրատվական կայքերից։ Նա հանձնել է բոլոր անհրաժեշտ անալիզները և ստացել բացասական պատասխան։
Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին կեղծ լուրերը սկսեցին շրջանառվել փետրվարի վերջին օրերին։
Լուրերի տարածումից հետո Վատիկանից հայտնեցին, որ այդ լուրերը կեղծ են։
Հիշեցնենք, որ Իտալիայում շարունակում է տարածվել կորոնավիրուսը։