«Անկեղծ ասե՞մ, շատ վատ». Գագիկ Ծառուկյանը դժգոհ է կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարից (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է հանրությանը հետաքրքրող մի շարք թեմաների:
ԲՀԿ ղեկավարը նախ խոսել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա անդրադարձել Սահամանդրության փոփոխության հանրաքվեին առնչվող հարցերին և Հայաստանում Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված կառավարության քայլերին:
ԲՀԿ ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարը գնահատել է շատ վատ՝ ընդգծելով, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկվեին դեռևս 1 ամիս առաջ:
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, խոսել տնտեսական հրատապ հարցերի մասին: