Ղազախստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դառնում
Ղազախստանը նոյեմբերի 30-ից դե յուրե Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դառնում։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է gazeta.ru-ն։
«Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ղազախստանը դե յուրե Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դառնում։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ԱՀԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին»,- ասել է երկրի նախագահը։
Նրա խոսքով՝ դա անկախ Ղազախստանի պատմության մեջ կարևոր փուլ է։
Հիշեցնենք, որ Ղազախստանն Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու մասին արձանագրություն է ստորագրել հուլիսի վերջին։ Այն պաշտոնապես կազմակերպության 162-րդ անդամը կդառնա դեկտեմբերի 15-ին։