Թոշակառուի ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու․ առաջարկը ներկայացվեց ԱԺ-ի քննարկմանը (տեսանյութ)
Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող թոշակառուի՝ ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանված կարգով։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ընթերցելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։
Այն արժանացել է կառավարության հավանությանը և ԱԺ-ում ընդունվել առաջին ընթերցմամբ։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ տեղաշարժման խնդիր ունեցող թոշակառուների ՀՀ-ում գտնվելու փաստը, ըստ ցանկությամբ, կարող է հաստատվել նաև բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն: