Ասում ենք դիվանից վեր կացող մարդկանց մեջքը պահենք, նորից չընկնեն դիվանին,ասում եք՝ չէ. Բագրատյանը կոչ արեց «Իմ քայլ»-ին պաշտպանել ԲՀԿ-ի քայլը (տեսանյութ)
«Իրականության մեջ միկրոբիզնեսով զբաղվում է սոցիալապես անապահով խավը, այն մարդիկ, ում վարչապետը կոչ արեց դիվանից վեր կենալ ու գործ անել, իսկ դուք ստիպում եք, որ նրանք նորից պառկեն դիվանին»: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում է արտոնություններ սահմանել միկրոբիզնեսով զբաղվող քաղաքացիների համար:
Նա նկատեց, որ տնտեսագետ է պետք հասկանալու համար, որ հարուստները միկրոբիզնեսով չեն զբաղվի:
«Հիմա մենք ասում ենք էս դիվանից վեր կացող մարդկանց մեջքը պահենք, նորից չընկնեն դիվանին, իսկ դուք ի՞նչ եք ասում՝ ասում եք, չէ, հարուստները կարողա միկրոբիզնեսով զբաղվեն, տնտեսագետ չեք, որ հասկանաք, որ հարուստը միկրոբիզնեսով չի կարող զբաղվել»,-ասաց Բագրատյանը:
Նա կոչ արեց «Իմ քայլ»-ին պաշտպանել ԲՀԿ-ի քայլը:
Չնայած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ Բագրատյանի փորձը լավն է, բայց քվեարկության արդյունքում Աժ-ն 51 դեմ, 41 կողմ և 5 ձռնպահ ջայներով մերժեց
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկել 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգ։