Ֆրանսիայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կա 19 տուժած
Ֆրանսիայի հարավ-արևելքում շրջվել է դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով տուժել է 19 երեխա։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես նշվում է, ավտոբուսում եղել է 44 երեխա և վարորդը, ով նույնպես վնասվածքներ է ստացել։ Վթարից անմիջապես հետո փրկարար ծառայությունը դեպքի վայր է ուղարկել 100 փրկարար։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառ կարող է հանդիսանալ շատ ուժեղ քամին։