Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
Իրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, որ վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով:
Ինչպես հաղորդում է independent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` պատգամավոր Մոհամմադ Ալի Ռամազանի Դաստակի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Նա անցյալ շաբաթ էր ընտրվել որպես Աստանեհ Աշրաֆիեի ներկայացուցիչ: