Ժնևի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Միջազգային ավտոսալոնը, որը Ժնևում պետք է անցկացվեր մարտի 5-ից մինչև 15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին փետրվարի 28-ին հաղորդել է ավտոսալոնի կայքը՝ տեղեկացնում է TASS-ը։
«Ժնևի 90-րդ միջազգային ավտոսալոնը, որը պետք է անցկացվեր 2020 թվականի մարտի 5-ից մինչև 15-ը, վերջնականապես չեղարկվել է: Դա Դաշնային խորհրդի փետրվարի 28-ի որոշումն է»,- ասվում է կայքում: