Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրում. The Wall Street Journal Առյուծներին խնամողներն զգուշացրել են, որ այդ օրը նրանց չկերակրման օրն է, և քնեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԻՀՊԿ-ն հայտնել է Մաշհադում «Բասիջ» խմբավորման անդամների վրա հարձակման մասին. կան զոհեր«Ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար. ուշադիր եղեք. Ռուբեն Մելիքյանը «բանալի» բառեր է գրելԹեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար. «Հրապարակ»Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա. «Հրապարակ»Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար ՄելոյանՆԳՆ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու համար մրցույթ է հայտարարվելԱյսօր տեղումներ չեն լինի. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՊուտինը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր սրացմանը․ ReutersԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էԿալանքը վերածվել է պատժի միջոց, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա ՀովսեփյանԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քոնարաք քաղաքի ռազմական օբյեկտներինՓաշինյանն է որոշում՝ ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր. «Հրապարակ»Տղե՛րք, բա ձեր պայքարն ո՞ւր մնաց. մի շարք թեկնածուներ շտապել են լքել քաղաքական ուժի շարքերը. «Իրավունք»Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսելԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրաԹիմում մեծ մասը հրաժարվել է մանդատներից Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո. «Իրավունք» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են. «Հրապարակ»Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ»Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը․ «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը«Ոնց ասի հոպարը». ով է հավակնում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. «Իրավունք»Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է. Տիգրան ԱբրհամայանԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույցԱրմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներինՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցԻրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրաԳազայում թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակը«Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն ԱշոտյանՀՀ-ում հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքները. ՔԻՀԿՎարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեցԴիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով՝ մեքենան հայտնվել է 5–րդ ոլորանում, կան վիրավորներՖիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը, 50 հազար բնակչի կտարհանենՊակիստանն ու Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղան՝ հակամարտության նոր փուլի ֆոնին. CNNՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումՄանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոնԻրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել. ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանըՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել«Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ ԱռաքելյանՎախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին«Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն ՄելիքյանՈվքե՞ր և ինչո՞ւ են մշտապես թիրախավորում Հանրապետականին․ Արտակ Զաքարյան
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Հասարակություն

Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու հանգամանքներ. բացահայտում (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին <<ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար>> հիմնավորմամբ 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետև 2017 թ․ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, հիշյալ տունը սեփականության իրավունքով հատկացվել է ընդամենը 6 օր ոստիկանության զորքերում ծառայության անցած աշխատակցուհուն։

Պարզվել է, որ անշարժ գույքի ձեռքբերման և նվիրատվության ընթացքում կատարվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ կառավարության 24․07․2008 թ․ թիվ 805-Ն որոշմամբ սահմանված՝ զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու առաջնահերթություններից երկարամյա /5 կամ 10 տարվա/ ծառայության ստաժի պահանջը, այն պայմաններում, երբ ոստիկանության կրթահամալիրում նույն ժամանակահատվածում ծառայել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մի շարք երկարամյա ծառայողներ: Չեն իրականացվել ՀՀ կառավարության 07․03․2007 թ․ թիվ 384-Ն որոշմամբ սահմանված ուսումնասիրությունները՝ ծառայողի սոցիալական վիճակը՝ բնակարանային պայմանները պարզելու և կարիքները գնահատելու համար և չեն պահանջվել որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Բացի այդ, պարզվել է, որ նշված ծառայողը, 2017 թ․ հունիսի 16-ից 2018 թ․ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի երաժշտի պաշտոնը և այդ պաշտոնի համար վարձատրվելով, երբևէ չի ներկայացել ոստիկանության զորքերում ծառայության, սակայն վարձատրվել է։

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ վերջինիս ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի նվագախմբի երաժշտի հաստիքին հրամանագրելու և ոստիկանության զորքերում ծառայության չներկայանալու պարագայում նրան վարձատրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար ձեռք բերված առանձնատունը նրան տրամադրելու գործընթացքում պաշտոնատար անձանց դրսևորած գործողություններում առկա են եղել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։