Հայտնի է Թուրքիայից ՌԴ ներմուծման արգելքի տակ հայտնված մթերքների ցանկը
Ռուսաստանի կառավարությունը մտադրված է Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը արգելել, այդ մասին հաղորդում է «Известия»-ն՝ հղոմ կատարելով երկրի գյուղատնտեսության նախարարության աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ ցուցակում ընդգրկվել են սառեցված մսամթերքը, ընտանի թռչունների միսը, աղացած կամ ծխեցրած միսը, կաթն ու կաթնամթերքը՝ այդ թվում կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը:
Նշվում է, որ Թուրքիայի գործողությունների դեմ տնտեսական միջոցառումների ամբողջական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Խոսքը տնտեսական պատժամիջոցների փաթեթի մասին է: