ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի՝ բերման ենթարկված փոխտնօրենն ազատ արձակվեց
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից դուրս եկավ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, որին այսօր ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել հիվանդանոցից։ Գրում է News.am-ը:
Փոխտնօրենին աջակցություն հայտնելու համար ստիկանության առջեւ էին հավաքվել բուժհաստատության աշխատակիցները, այնտեղ էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Նա լրագրողներին ասաց, որ փոխտնօրեին բերման են ենթարկել կնիքի հետ կապված պատմության պատճառով. «Ինչքան հասցրեցի ծանոթանալ, ընդունում–հանձնումը պետք է իրականացնի համապատասխան հրամանով ստեղծված հանձնաժողովը, այլ ոչ թե մեխանիկորեն փոխանցվի։ Այս պատճառով կնիքը չի փոխանցվել տնօրենի պաշտոնակատարին, որն էլ հաղորդում է տվել ոստիկանություն, եւ դրա հիման վրա փոխտնօրենին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու»։