Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին ՀՔԾ-ն ծանուցում է ուղարկել՝ հարցաքննության ներկայանալու համար։ Այս տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Մեր այն հարցին, թե երբ է հրավիրվել՝ ՀՔԾ-ից չմեկնաբանեցին, սակայն հայտնեցին, որ նա հարցաքննության էր հրավիրվել վկայի կարգավիճակով։
ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում Մ.Մինասյանը հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին, որը չգիտես ինչու միայն այսօր է հանրայնացվում։
Նշենք, որ օրեր առաջ մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն այն մասին, որ Միքայել Մինասյանը եկել և գնացել է Հայաստանից, սակայն իրավապահները չեն արձագանքել, մինչդեռ՝ ՀՔԾ-ից պաշտոնապես հայտնում են, որ Միքայել Մինասյանը Հայաստան չի վերադարձել։