Վալենսիայի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիան» նվազագույն հաշվով պարտվել է «Սևիլիային»:
Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն այդ մասին ավելի վաղ ակնարկել էր, սակայն իսպանական ակումբի նախագահը կոչ էր արել մարզիչին վերանայել իր որոշումը:
Նշենք, որ 41-ամյա մասնագետը «Վալենսիայի» գլխավոր մարզիչն էր 2014 թվականից սկսած: