«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը: