Վրեժի ծարավը. ով է հաջորդ նախագահը
Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կկանգնի դատարանի առջև, կկանգնի որպես մեղադրյալ: Սարգսյանն իր այս քայլով կդառնա երեսնամյա Հայաստանի այն երկրորդ նախագահը, որ կարժանանա նման ճակատագրի, և արդյունքում մենք կունենանք երկու նախագահ, որոնք հայտնվել են դատարանում և որոնցից մեկը բանտում է: Եթե հետ ենք նայում անցյալին, այն սարսափելի դաժան է, որովհետև որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Արցախ ազատագրած ու զինվորական կամուֆլյաժն իրենց հագից երկար ու ձիգ տարիներ չհանած, իրենց կյանքի երիտասարդ տարիները Արցախը ազերիներից ազատագրելու գործին նվիրած մարդիկ այսօր արևի լույսին կնայեն ճաղերի արանքից:
Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ պատերազմ տեսած ՀՀ նախագահներից դրա համար վրեժ են լուծելու, իսկ վրիժառուն լինելու է մի մարդ, որն անգամ բանակում չի ծառայել, մի մարդ, ում համար մարտական դիրքը սելֆի անելու անհարմար մի վայր է: Ճակատագրի հեգնանքը հենց սա է. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեղադրյալներ են դարձել մի իշխանության ժամանակ, որտեղ դասալիք լինելը արտոնություն է և ոչ թե խարան:
Ճակատագրի ծաղր է այն, որ արցախյան ազատամարտի փառահեղ ուղի անցած մարդկանց կյանքի հերթական հանգրվանը բանտն է, որի ճանապարհային քարտեզը գծվել է արցախյան ազատամարտից փախեփախ արածների ձեռամբ: Էստեղ է, որ ուզում ես հարցնել՝ վրե՞ժ են լուծում Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից իրենցից հայրենասեր, ազգասեր ու տղամարդ լինելու համար. հարցի պատասխանը կտա սպասվող դատավարությունը:
NewsPress.am