Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. Armtimes.com
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: