Մահացել է հայտնի ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը
89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Նոյեմբերի 30-ի առավոտյան այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ռեժիսորի ընտանիքի անդամները:
«Ցավոք, մենք պաշտոնապես հաստատում ենք այդ տեղեկությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ռեժիսորի մահվան պատճառը սրտի սուր անբավարարվածությունն է եղել:
Հիշեցնենք, որ Էլդար Ռյազանովը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա բուժման կուրս էր անցել սեպտեմբերին եւ հոկտեմբերին: