Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղևորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլ մեքենաներից մեկը հայտնվել էր կիսակառույց շինությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: