Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրել
Վազող տողեր

Երևանի քաղաքապետարան. վերադարձ դեպի ԽՍՀՄ

Վերջին շրջանում տարբեր առիթներով պարբերաբար անդրադարձել եմ Երևանին վերաբերվող ամենատարբեր խնդիրների. աղբահանություն, սանմաքրում, վերելակներ, կամազներ և այլն։ Այս անգամ ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մայրաքաղաքի կառավարմանը ավելի լայն առումով ու հասկանալ դրա տրամաբանությունը։ Կամ հասկանալ՝ ընդհանրապես տրամաբանություն կա՞, թե՞ չկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: 

Նա նաև գրել է. 

«Նախ հիշեցնեմ` Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սոցիալական արդարության պահանջը վերադարձ չէ սոցիալիզմ, այլ տնտեսության զարգացման ճանապարհ, որտեղ պետության մասնակցությունը տնտեսության մեջ պետք է մեծ չլինի և գնալով փոքրանա։ Ու թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ներկայիս իշխանությունը իզմերով չի առաջնորդվում, տնտեսական հեղափոխության մասին խոսելիս նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետության դերը պայմաններ ապահովելն է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա զբաղվել իր ցանկացած գործով։ Պետությունը ոչ թե գործարան կամ հյուրանոց պետք է կառուցի, այլ այնպիսի միջավայր ապահովի, որ գործարարները ցանկանան Հայաստանում գործարան ու հյուրանոց կառուցել և վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են օրենքով։ Միանգամայն հասկանալի մոտեցում է։

Բացի այդ, կա մի թեզ, որ ոչ ոք չի վիճարկում՝ պետությունը վատ, անարդյունավետ կառավարիչ է և տնտեսության հնարավոր բոլոր ոլորտներում պետությունը պետք է կառավարումը հանձնի մասնավորին՝ իհարկե սահմանելով խաղի կանոններն ու վերահսկողություն իրականացնելով։ Աշխարհի գրեթե բոլոր հաջողված երկրները այդ ճանապարհն են անցել՝ մասնավորին հանձնելով, օրինակ՝ երկաթուղու, անգամ կալանավայրերի կառավարումը կամ դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթը։ Ներկայիս կառավարությունը այդ թեզը ոչ միայն չի վիճարկում, այլ հաստատում է՝ դատելով իր հայտարարություններից և որոշ գործողություններից։

Օրինակ՝ առողջապահության նախարարությունը վերջերս ցանկանում էր մասնավորեցնել մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը՝ հիմնավորելով, որ այդտեղ անհրաժեշտ են ներդրումներ, արդիականացում, և դա լավագույնս կարող է անել մասնավորը։

Կամ օրինակ ֆինանսների նախարարությունը առաջարկում է պետական գերատեսչությունների ներքին աուդիտը աութսորս անել՝ հանձնել մասնավոր աուդիտորական ընկերություններին, քանի որ որակը այդպես ավելի բարձր կլինի։

Կամ այն, որ բանակում զինվորների սնունդը սկսել են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Եթե չեմ սխալվում հենց անցյալ տարի ընդունվեց պետություն - մասնավոր գործակցության մասին օրենք, որով խաղի կանոններ են սահմանվում այդ ասպարեզում։ Պետությունը որոշում է իր առաջնահերթությունները, որոշում է՝ ինչ է ցանկանում անել, հստակեցնում է՝ ինքը իր կողմից ինչ է պատրաստ տրամադրել, ինչ պայմաններ ապահովել, իսկ ծրագրի իրագործումը վստահում է մասնավորին, որը շահույթի համար, բայց խիստ վերահսկողության տակ, անում է իր գործը։

Իսկ ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը՝ ճիշտ հակառակը։ Ձևավորման պահից հետո մայրաքաղաքի նոր իշխանությունը անմիջապես կոնֆլիկտի մեջ մտավ մասնավոր տնտեսվարողի՝ Սանիթեքի հետ։ Արդյունքում ոչ թե գործունեության կանոնները հստակեցվեցին, որ այդ ընկերությունն ավելի նորմալ իրականացնի քաղաքի մաքրումը, այլ աղբահանության ու սանմաքրման գործառույթը մասնավորից կրկին անցավ պետությանը։ Առավել քան համոզված եմ, որ սրա դառը պտուղները մենք հետո ենք քաղելու։ Այսօր նվեր տված (թե գնված) մեքենաները կարծես լուծել են աղբի խնդիրը, բայց դա պետության վրա ավելի թանկ է նստում (կարող եք համեմատել աղբահանությանն ուղղվող գումարների չափը առաջ ու հիմա) ու բացի այդ ապագան խիստ անորոշ է. մեքենաները «սովորություն» ունեն փչանալ, մաշվել և ի վերջո շարքից դուրս գալ։ Ի՞նչ միջոցներով է կատարվելու դրանց սպասարկումը, վաղը մյուս օր ի՞նչ միջոցներով է թարմացվելու ավտոպարկը և մյուս տեխնիկան։ Մայրաքաղաքի բնակիչների՞, թե՞ նոր նվիրատուների։ Սանմաքրման մասով էլ ամենանկատելին այս օրերին ձնից չմաքրված մայթերն են: Իհարկե քաղաքապետը հայտարարեց որ համապատասխան տեխնիկա չկա, բայց դա ընդամենը պատճառաբանություն է: Դրա իրական պատճառը վերևում նշել եմ՝ պետությունը վատ կառավարիչ է:

Դրա ամենաթարմ օրինակներ կարելի է համարել կանաչապատման ոլորտը և տրանսպորտը։ Մրցույթով իրականացվող կանաչապատումը դարձրեցին համայնքային հիմնարկի գործառույթ: (Վստահեցնում եմ այստեղ էլ են ձախողելու):

Քաղաքային նախկին իշխանությունների պատվերով բրիտանական հեղինակավոր կազմակերպությունը լուրջ վերլուծություն էր արել և կազմել Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը։ Նախատեսվել էր, որ այդ համակարգը կոնցեսիոն կառավարման սկզբունքով կհանձնվի մասնավորին։ Քաղաքը փող չէր ծախսելու ավտոբուսներ ձեռք բերելու սպասարկելու կամ վարորդներին վճարելու վրա։ Դա անելու էր մասնավորը՝ բնականաբար որոշակի շահույթի դիմաց։ Սակայն այդ շահույթը նաև պատասխանատվություն էր, և ընկերությունը իր բիզնեսը պետք է պլանավորեր այնպես, որ կարողանար շահույթի հետ մեկտեղ որակյալ ու շարունակական ծառայություն ապահովել։

Իսկ ի՞նչ է նախատեսվում անել հիմա։ Որոշվել է մոտ 700 հատ ավտոբուս ձեռք բերել՝ 250 միլիոն դոլարով։ Ընդ որում, այդ գումարն էլ վարկային միջոց է լինելու։ Քաղաքային իշխանությունը ինքն էլ կառավարելու է այդ ավտոպարկը ու հասարակական տրանսպորտի համակարգը։

Համեմատեք՝ մի դեպքում պետությունը առանց փող ծախսելու ունենում էր նոր տրանսպորտային ցանց՝ նոր ավտոպարկով, որը կառավարվելու էր պրոֆեսիոնալ ընկերության կողմից։ Մյուս դեպքում՝ պետությունը 250 մլն դոլարով ավտոբուսներ է գնում, ընթացքում գումարներ ծախսում դրանց սպասարկման ու աշխատակազմի վրա ու ինքը կառավարում՝ խիստ կասկածելի պրոֆեսիոնալիզմով ու արդյունավետությամբ։

Միգուցե կասեք, որ այդպես ավելի ճիշտ է և ավելի էժան (քանի որ պետությունը իր կառավարելու համար շահույթ չի պահանջում), բայց դա չափազանց պարզունակ մոտեցում է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում պատճառված վնասը կարող է չափազանց մեծ լինել։

Հատուկ շեշտեմ՝ պետական թե մասնավոր վեճը կարող է հավերժական լինել։
Խնդիրն ուրիշ բանում է՝ Երևանի քաղաքապետարանը կարծես երկրի ընդհանուր տրամաբանությունից դուրս է գործում։ Մինչ կառավարությունում խոսում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը մասնավորի հետ անելու մասին, Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ԽՍՀՄ՝ ամեն ինչ պետական։ Եթե այսպես շարունակվի, չեմ զարմանա, որ մի օր հայտարարեն, թե մայրաքաղաքում ամեն ինչը պետք է քաղաքային իշխանությունները կառավարեն՝ զուգարաններից մինչև ժամանցի կենտրոններ։

Ցավալին այն է, որ քաղաքապետարանը այս քայլերը անում է ոչ թե գաղափարական հենքի վրա (ասենք՝ քաղաքապետը պետության դերի մեծացման կողմնակից է) այլ՝ տնավարի, սպոնտան ձևով։ Այդպես այս պահին հեշտ է թվում, իսկ թե հետո ինչ կլինի՝ կերևա։ Աղբահանությունը տապալվու՞մ է՝ եկեք մի քանի տասնյակ բեռնատար գնենք (կամ նվեր ստանանք), այս պահին խնդիրը լուծենք, իսկ թե հետո ինչ կլինի` կմտածենք, երբ դրանք շարքից դուրս գան: Հասարակական տրանսպորտի խնդի՞ր ունենք, եկեք 250 մլն դոլարով մի քանի հարյուր ավտոբուս գնենք, երևանցիները կտեսնեն, կուրախանան, նոր ավտոբուսներով կերթևեկեն։ Իսկ թե ո՞վ է վճարելու այդ 250 միլիոնը՝ տոկոսներով հանդերձ, ով է վճարելու վարորդների փողը, ով է վճարելու օպերատորներին, ով և ինչպես է վերահսկելու ու մի քանի տարի հետո ո՞նց ենք սրա տակից դուրս գալու, դա իրենց չի հետաքրքրում. երևի մտածում են, որ դա հաջորդ քաղաքային իշխանությունները պիտի անեն։

Այս հարցերը, քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը (կամ դրա բացակայությունը) շատ ավելի կարևոր խնդիր է, քան առանձին վերցված կամազները կամ վերելակները։ Սակայն ցավոք սրտի, այս խնդիրների մասին քննարկում չկա ոչ մի հարթակում։ Ո՛չ քաղաքական գործիչներն են այս մասին խոսում, ո՛չ լրագրողները ո՛չ փորձագետները։ Ոչ ոք։ Բոլորս կենտրոնացել ենք մակերեսային դետալների վրա՝ խորքային խնդիրները անուշադրության մատնելով։ Իսկ դրա հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու»։