Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրել
Վազող տողեր

Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան

Այս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Ու թեև սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինգնագոհ և փուչ խոսքերին հաջորդած տառացիորեն մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կորուստներ գուժելով, և բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջության առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Որպեսզի հասկանանք, թե ինչու մենք վերջին ամսվա ընթացքում ականատես եղանք սպանությունների և ինքնասպանությունների այսպիսի ալիքի, պետք է մի քանի քայլ ետ նայենք։ Բանակում սպանությունները և հարկադրված ինքնասպանությունները շարունակական ծանր խնդիր են, և ոչ միայն մեր, այլև աշխարհի ցանկացած բանակի համար, մանավանդ երբ այնտեղ կա պարտադիր ժամկետային ծառայություն։ Խաղաղ կյանքից բանակ եկող երիտասարդները խիստ տարբեր են իրենց հոգեբանությամբ և արժեքահամակարգով՝ ոմանք ագրեսիվ են և դաժան, ոմանք՝ թույլ և խոցելի, ոմանք բերում են իրենց հետ քրեական բարքեր, իսկ ոմանք՝ դրանց երբեք չեն առնչվել ու չգիտեն, ինչպես դիմագրավել, ոմանց մեջքին կանգնած են ազդեցիկ ծնողներ, իսկ ոմանք ընդհանրապես առանց ծնող են մեծացել։

Այս տարբերությունները, դժբախտաբար, ստեղծում են լարման կետեր, որոնք սկսում են զարգանալ իրենց տրամաբանության մեջ, և եթե չեն կանխվում, ի վերջո բերում են սուր կոնֆլիկտների և բռնության։ Մասնավորապես, նույն այդ «աննախադեպ» 2019 թվականին, բանակում սպանությունների և ինքնասպանությունների զոհ էին դարձել 14 զինծառայող, նախորդ տարում՝ ևս 12-ը, երկու դեպքում էլ այս թիվը գերազանցել էր զուտ մարտական կորուստները։ Ինչը պակաս ակնհայտ է՝ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ամեն տարի հարյուրավոր զինծառայողներ են վիրավորվում, շատերը լուրջ հոգեբանական խեղումներ են ստանում, մեծ թվով սպաներ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության և հաճախ թողնում են ծառայությունը՝ այս ամենը ներսից քանդում է բանակը, և հոգեմաշ անում հասարակությունը։

Բռնության վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է։ Մասամբ այն բացատրվում է զուգադիպություններով (դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում), բայց մեծ չափով, այն երկու հստակ պատճառ ունի՝ դա հասարակության մեջ աճած ատելության և ամենաթողության մակարդակն է, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզը, զուգորդված բանակի խրոնիկ թերֆինանսավորման հետ։ Առաջինի ակնհայտ դրսևորումն այն է, որ անցած տարի երկրում ընդհանրապես աճել է հանցավորության մակարդակը, աճել են ծանր հանցագործությունները և սպանությունները, և դա նոր իշխանության հռետորաբանության և անհեռատես գործողությունների անմիջական հետևանքն է։ Բավական է հիշել, որ երկիրն արդեն վեց ամիս ոստիկանապետ և ԱԱԾ պետ չունի, իրավապահ համակարգը կենտրոնացած է գործող իշխանության հակառակորդների դեմ պայքարի վրա, իսկ 2018 թվականին նոր իշխանության հապճեպ համաներումով ազատվածների զգալի մասն էլ այս ընթացքում հասցրել է կրկին հանցագործություններ գործել։ Միամիտ է կարծել, որ այս ամենը չի ներթափանցելու բանակ, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ բանակի և հասարակության միջև սահմանները ավելի քան թափանցիկ են դարձել։

Երկրորդ պատճառը բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզչական պատերազմն է։ Դեռ մինչև իշխանափոխությունը, տարբեր «իրավապաշտպաններ» տարիներով աշխատել են ապացուցելու, որ բանակի սպայական կազմը բաղկացած է կաշառակերներից և հրեշներից, որ նրանք ուտում են մեր զինվորի հացը, գողանում են տանկերի վառելիքը, ճնշում են մեր երեխաներին։ Իրականությունը այն է, որ վերջին տաս տարիներին, բանակը խրոնիկ թերֆինանսավորվել է, սպաների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կատարած ծանր աշխատանքին, սպաների ճնշող մեծամասնությունը ծանր սոցիալական խնդիրների է բեռի տակ է հայտնվել, և սպայական մասնագիտության հարգը կտրուկ ընկել է՝ սակայն մեզ դա չի հետաքրքրքում, մենք շարունակում էինք նրանցից պահանջել, դիմացը որևէ բան չառաջարկելով։ Ասածի ողջ սրությունըը ընկալելու համար բավական է վերլուծել Վ․Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի տարեկան դիմումների թիվը, որն այնքան է նվազել վերջին տասնամյակում, որ բանակը ստիպված է սպաների պակասը լրացնել արդեն զորակոչի միջոցով, ինչը սակայն, խնդիրը էլ ավելի է բարդացնում։

Վերջին տարիների ընթացքում, դրան ավելացել է նաև հասարակության մեջ տարածվող այն մտայնությունը, որ բանակ գնացող երիտասարդ ժամկետային զինվորը համարյա «սուրբ» է, սպաները պետք է հարգեն նրա իրավունքները, և ըստ հնարավորի մեղմ վարվեն նրա հետ, անկախ նրա իրական վարքագծից։ Սպաների զգալի մասը, գտնվելով այդ ծանր հոգեբնական ճնշման և կքած սեփական սոցիալական բեռի տակ, նախընտրում են այլևս ակտիվորեն չմիջամտել զինվորների ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին, արդյունքում դրանք շարունակում են սրվել և բարդանալ, և բերել ողբերգական հետևանքների։

Այս ամենը ունի իր լուծումները, և բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց դա հեշտ չի, և առավել ևս, մեծ-մեծ խոսելով և ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում։ Իսրայելի բանակը, օրինակ, վերջին 15 տարում բանակում ինքնասպանությունների մակարդակը կարողացել է նվազեցնել ավելի քան երկու անգամ (տարեկան միջինում 31-ից 15-ի), և իրականացված գործողությունների ծրագիրը լավ հայտնի է և կարող է տեղանյացվել նաև մեզ մոտ։ Սակայն այն էական միջոցներ է պահանջում, առաջին հերթին սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու և որակյալ սպայական կադրեր ներգրավելու, նրանց մասնագիտական կարողությունները մշտապես կատարելագործելու, բանակում հոգեբանական ծառայության ռեսուրսները էապես ընդլայնելու, պրոբլեմային զինծառայողների հետ անհատապես աշխատելու, արագ արձագանքման խմբեր ունենալու, դեռ դպրոցներում ապագա զորակոչիկներին ծառայության պատրաստելու, և բազմաթիվ այլ միջոցների համար, որոնք կիրառելով, Իսրայելի բանակը կարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Այս նպատակով, բանակի ֆինանսավորումը պետք է նպատակային ավելացնել, բարձրացնել սպայական մասնագիտության հարգը հասարակության մեջ, և ներգրավել երկրի լավագույն մասնագիտական ռեսուրսները առկա խնդիրների լուծման մեջ, առավել ևս, որ այդ միջոցները հիմա բյուջեում կան։

Անցյալ տարի, Կառավարությունը հրաժարվեց ավելացնել 2020 թ․ պաշտպանական ծախսերը, պատճառաբանելով, թե եղածը բավարար է, և որ ինքը բազմաթիվ այլ գերակայություններ ունի։ Սակայն մեր երեխաների կյանքից ավելի թանկ բան չկա, և եթե մենք չենք ցանկանում, որ այս ամենը շարունակվի՝ բարոյալքելով բանակը և հասարակությունը, սա պետք է դառնա նաև Կառավարության առաջնային գերակայությունը, և մենք բոլորս այսօր պետք է պահանջատեր դառնանք այս թնջուկի իրական լուծման համար»։