Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրել
Հասարակություն

Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ ՏԿԵ նախարարին և ՃՈ ծառայության պետին

Արարատի մարզի դատախազությունում սույն թվականի փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում արձանագրվել էր, որ մարզի տարածքում 19.8 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերը: Մասնավորապես 2018թ. արձանագրված ՃՏՀ 116 դեպքի դիմաց նախորդ տարի տեղի է ուենցել 139 նման դեպք: Ընդ որում, 2-ով աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը՝ կազմելով 20, որոնց հետևանքով մահացել է 37 անձ:

Հաշվի առնելով այս մտահոգիչ ցուցանիշները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել էր մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը:

Այս համատեքստում Արարատի մարզի դատախազությունը ձեռնամուխ է եղել դատախազական ներգործության համապատասխան միջոցների կիրառմամբ նշված հանցատեսակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների նախաձեռնմանը:

Մասնավորապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ արձանագրված մահվան ելքով դեպքերից 2-ը տեղի է ունեցել մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, որի հետևանքով մահացել է ընդհանուր 8 անձ:

Մասնավորապես՝ 2019թ. հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք ընթանալիս այդ կամրջի հատվածում դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղե­­մաս և բախվել հանդիպակաց դեպի Երասխ ընթացող՝ «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային: Դրանից անմիջապես հետո երթուղային ավտոմեքենայի հետնամասին է հարվածել «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան: Բախումների հետևանքով «Գազել»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել՝ տարածվելով նաև մյուս երկու ավտոմեքենաների վրա, ինչն անզգուշությամբ առաջացրել է յոթ մարդու մահ և 3 ուղևորների մոտ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որով նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ին: Գործը 22․11․2019թ․ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում։

Նույն վայրում 2019թ. նոյեմբերի 1-ին` ժամը 13:48-ի սահմաններում, «MERSEDES-BENZ CLK 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվելով ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը: Վթարի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ մեքենան վարող անձը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, միկրոմասնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վթարները տեղի են ունեցել ցերեկային ժամերին, պարզ տեսանելիության պայմաններում, առանց երթևեկության համար որևէ խոչընդոտի առկայության: Իսկ վթարների առաջացմանն էապես նպաստել են կամրջի երկու կողմերում առկա՝ ճանապարհի վերընթաց և կոր կառուցվածքային առանձնահատկությունները, դրան ոչ համահունչ՝ ճանապարհի այդ հատվածը երթևեկության համապատասխան նշաններով թերի և ոչ արդյունավետ կարգավորած լինելու հանգամանքը, նշված հատվածում ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից իրականացվող ծառայության ոչ բավարար լինելը, ինչպես նաև երթևեկության թույլատրելի արագության ոչ բավարար չափով սահմանափակումներն ու այդ սահմանափակումների պահանջների կատարման նկատմամբ ոչ բավարար հսկողությունը։

Նկատի ունենալով այս հանգամանքները՝ ՀՀ Արարարտի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանին:

Առաջարկվել է համապատասխան գերչատսչությունների կողմից իրենց իրավասությունների սահմաններում, միջոցներ ձեռնարկել Երևան-Երասխ ավտոճանապարհի ՈԿՖ բանավանի հատվածում գտնվող կամրջի վրա և հարակից գոտիներում երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարածին և հանցածին գործոնները չեզոքացնելու, երթևեկության նշաններով ու հսկող տեխնիկական միջոցներով կահավորելու, թույլատրելի արագությունն առավել սահմանափակելու, Ճո ծառայությունն ուժեղացնելու ուղղությամբ և արդյունքների մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ՀՀ Արարատի մարզի դատախազությանը: