Սոնա Աղեկյան. 2 օրվա ընթացքում փակելու ենք հանրապետության բոլոր արագաչափերը (տեսանյութ)
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սև տոպրակով փակել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող արագաչափերից մեկը:
Նա հիշեցրել է ընդդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հորդորը՝ գտնել սրտի արագաչափն ու վարվել այնպես, ինչպես վարվում էր ինքը:
«Աղքատ, սոված երկրում ունենք արագաչափեր, որոնք կեղքում են մեր վարորդների գրպանները, նրանց հացի գումարը տանում են և այդպես էլ չգիտենք, թե ուր են տանում»:
Նա տեղեկացրել է, որ երկու օրվա ընթացքում փակելու են Հանրապետության բոլոր արագաչափերը: