Տիբո Կուրտուան ու Ալվարո Մորատան ժամանակին կարող էին տեղափոխվել «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժորդի Մեստրեն նշել է, որ ժամանակին իրենք կարող էին գնել Տիբո Կուրտուային և Ալվարո Մորատային: Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից:
Մեստեն նշել է, որ դեռ 2013-ին թիմն ուներ տարբերակ Կուրտուային Կատալոնյա բերելու, սակայն դա ինչ-ինչ պատճառներով չստացվեց:
Իսկ Մորատայի մասին նա նշել է, որ 2019-ի հունվարին Մորատան նույնպես կարող էր թիմում հայտնվել, սակայն հանդերձարանում հնարավոր կոնֆլիկտի պատճառով այդ տրանսֆերը չկայացավ: