ԱՄՆ-ն դատապարտում է Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Իդլիբում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:
Ռոբերտ Օ'Բրայանը խոսելով Վաշինգտոնում գտնվող Ատլանտյան խորհրդի առջև՝ ասել է, որ Իդլիբում իրավիճակը սրվում է: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է իր դժգոհությունը ռուսական և թուրքական կողմերին:
Նա նաև ընդծել է, որ չկա «կախարդական գավազան», որը կարող է անմիջապես դադարեցնել բռնությունները: