Տեղ-տեղ մերկասառույց է. Ծովագյուղից դեպի Ճամբանակի խաչմերուկ՝ բուք
Փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Աշոցքի, Սպիտակի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ծովագյուղից դեպի Ճամբանակի խաչմերուկ բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի վարորդներ հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պաճառով։