Սահմանադրությունը փերֆորմանս չէ, որ ամեն մեկն իր հայացքով ասի՝ պետք է, թե պետք չէ ՍԴ եզրակացությունը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ակնհայտ է, որ գործընթացը խորհրդարանում տեղի է ունեցել իրավական խախտումներով, ակնհայտ է, որ անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների փորձագիտական եզրակացություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման կայացմանը:
«ՍԴ չեն ուզում ուղարկել՝ ասելով, որ ՍԴ-ն տվյալ դեպքում շահագրգիռ մարմին է և կարող է շահերի բախում առաջանալ, ինչն ինձ համար բացարձակ հասկանալի չէ, որովհետև մեր առջև դրված է ՀՀ Սահմանադրությունը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը, իսկ այդ օրենքի 25-րդ հոդվածում հստակ նշված է՝ «Հանրաքվեի ժամանակ յուրաքանչյուր ընտրական տեղամասում պատին պետք է փակցված լինի հանրաքվեի դրվող նախագծի տեքստը, որի կողքին պետք է փակցված լինի ՍԴ-ի եզրակացությունը: Սա մեկնաբանելի չէ»,-ասաց նա: